17/04/2015 18:59
Բրուցելոզով վարակված է 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանի. ՍԱՊԾ
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով, պլանային ստուգումների ընթացքում հունվար ամսից սկսած հայտնաբերվել են բրուցելոզով վարակված 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիներ, որոնք, «Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգի» համաձայն, մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի: Սոլակ համայնքում կենդանիների՝ բրուզելոզով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս մաին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողություն են իրականացնում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներով նախատեսված բոլոր հիվանդությունների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով զոոնոզ հիվանդություններին, որոնց շարքին է դասվում նաև բրուցելոզը: