17/04/2015 17:13
Turkish Airlines-ի ինքնաթիռներից մեկում ռումբի մասին նամակ են գտել
Ստամբուլից Բազել թռչող թուրքական Turkish Airlines ավիաընկերության Boeing 738 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ ինքնաթիռում ռումբի մասին հայտարարությունից հետո: Այս մասին գրում է ria.ru-ն:
Ռումբի մասին նամակը հայտնաբերվել է ինքնաթիռի զուգարանում այն ժամանակ, երբ 151 ուղևորներով օդանավը եղել է Բուլղարիայի օդային տարածքում։
Որոշվել է ինքնաթիռը վերադարձնել Ստամբուլ, որտեղ էլ ուղևորները տարհանվել են: Թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները ստուգել են այն, սակայն պայթուցիկ չի հայտնաբերվել: