17/04/2015 11:15
Եվրոպա լիգա. Նապոլին ջախջախում է Վոլֆսբուրգին, այլ արդյունքներ
Մեկնարկել է Եվրոպա լիգայի ¼ եզրափակիչ փուլը: Ընթացիկ մրցաշրջանից Եվրոպա լիգայի հաղթողը ստանալու է Չեմպիոնների լիգայի ուղեգիր: ՈՒԵՖԱ-ի այս նորամուծության շնորհիվ մրցաշարը ավելի է կարևորվել:
«Նապոլին», որն Ա Սերիայում 4-րդ հորիզոնականում է եւ քիչ շանսեր ունի լավագույն եռյակում հայտնվելու, այսօր մեծ հաղթանակի է հասել մրցաշարի ֆավորիտներից մեկի` «Վոլֆսբուգի» նկատմամբ: Ռաֆայել Բենիտեսի սաները 4:1 հաշվով հաղթել են Գերմանիայում և կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու լուրջ հայտ են ներկայացրել:
«Սևիլիան» կամային հաղթանակ է տարել «Զենիթի» նկատմամբ, իսկ «Բրյուգե» - «Դնեպր» և «Դինամո» Կիեւ - «Ֆիորենտիա» խաղերն ավարտվել են ոչ-ոքի: Պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 23-ին:
«Սևիլիա» - «Զենիթ»` 2:1, «Բրյուգե» - «Դնեպր»` 0:0, «Դինամո» Կիև - «Ֆիորենտիա»` 1:1, «Վոլֆսբուրգ» - «Նապոլի»` 1:4