17/04/2015 14:33
Ծանրամարտ. Աղասի Աղասյանը ձախողվել է
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 85-րդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Աղասի Աղասյանը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ բարձրացրել է 153 կիլոգրամը, հետագայում պատվիրած 157 կիլոգրամը Աղասյանը չի կարողացել պահել գլխավերևում: Առաջին վարժության արդյունքներով Աղասյանը գրավել է 9-րդ հորիզոնականը: Պոկում վարժության ժամանակ Աղասյանը չի կարողացել բարձրացնել 185 կիլոգրամը:
85 կգ քաշային կարգում Հոլանդիան ներկայացրել է հայ ծանրորդ Կարեն Թովմասյանը, ով նույնպես անհաջող է հանդես եկել պոկում վարժությունում բարձրացնելով 152 կգ, իսկ երկրորդ վարժության ժամանակ չի կարողացել բարձրացնել 184 կիլոգրամը:
367 կգ (165+202) արդյունքով Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Ֆրանսիան ներկայացնող Բենժամին Հենեքինը: