17/04/2015 12:12
Այսօր Հեմոֆիլիայի համաշխարհային օր
Ապրիլի 17-ին շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ակցիային և նշում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը (World Hemophilia Day):
Անցկացվող միջոցառումների նպատակն այն է, որ հասարակությանն ուշադրություն դարձնի հեմոֆիլիայի խնդիրներին և անի հնարավորինն այս գենետիկ անբուժելի հիվանդությամբ հիվանդների բուժօգնության որակը բարձրացնելու համար:
Որոշ գնահատականներով այսօր աշխարհում հեմոֆիլիայով հիվանդների քանակը կազմում է 400 հազ մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Ռուսաստանում ապրում է շուրջ 15 հազար հեմոֆիլիայով հիվանդ, որոնցից 6 հազարը երեխաներ են:
Ավելի ստույգ թիվ ոչ-ոք չգիտի, քանի որ Ռուսաստանում չկա հեմոֆիլիայի հիվանդների ազգային ռեգիստր: Դեռ վերջերս հիվանդ երեխաներից շատ քչերն էին ապրում մինչև հասուն տարիքին հասնելը (Ռուսաստանում հեմոֆիլիայով հիվանդների տարիքի միջին տևողությունը 30 տարեկան է):
Այժմ ռուս մասնագետների զինանոցում ի հայտ են եկել բուժման նորարարական մեթոդներ, որոնք հնարավորություն տվեցին զգալիորեն բարելավել հիվանդների կյանքի որակը և երկարացնել կյանքի տևողությունը:
Բացի այդ, հեմոֆիլիայի բուժման նոր միջոցները բարձրորակ նյութեր են, որ չեն պարունակում մարդկային ծագման սպիտակուցներ, ինչը և դրանց անվնաս է դարձնում պոտենցիալ վիրուսային վարակի տեսանկյունից:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ռեգիստրում հաշվառված են 282 հիվանդ, որոնցից 82-ը` մինչև 18 տարեկան երեխաներ: Այս հիվանդներին լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ: Մինչ հակահեմոֆիլային պատրաստուկների ապահովումը այս հիվանդների կյանքի միջին տևողությունը 26 տարի էր, ներկայումս այս թիվը հասել է մինչև 40-ի: