17/04/2015 11:23
Հովհաննես Սահակյանը պարգևատրվել է ԱՊՀ երկրների ՄԽՎ խորհրդի պատվոգրով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նախօրեին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին: Պատվիրակության կազմում էին ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հայկ Բաբուխանյանը և Հովհաննես Սահակյանը: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ խորհրդի պատվոգրով:
Նիստի ավարտից հետո հայ խորհրդարանականները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» միջոցառմանը: