17/04/2015 14:47
Նաիրիտցիները կրկին սպառնում են
Այսօր առավոտից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նախորդ անգամ հանդիպել էր գործարանի աշխատակիցներին ու ասել, որ գործարանի ներքին աուդիտի արդյունքները շուտով պատրաստ կլինեն:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ գործարանի աշխատակիցները ցույցեր են կազմակերպում, սակայն նրանք որոշել էին ժամանակավորապես դադարեցնել ցույցերը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումից հետո:
Գործարանի աշխատակիցները սպառնում են, որ եթե նրանց հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում չկազմակերպի, նրանց ցույցերը կրկին պարբերաբար բնույթ կկրեն:
Գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը: