17/04/2015 09:50
«Հռոմի պապի, System of a down-ի, ու Քարդաշյանի նվերը հայությանը. «Առավոտ»
«Առավոտն» անդրադարձել է ապրիլի 12-ին Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում Հռոմի պապի մատուցած պատարագին, System of a down ռոք խմբի՝ Թուրքիայի իշխանություններին և Բարաք Օբամային Ցեղասպանությունը ճանաչելու մասին կոչին և Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին ու գրել է. «Հռոմի պապի, System of a down-ի ու Քարդաշյանի քայլերն առանձին վերցրած՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ավելին էին, քան նորանկախ Հայաստանի իշխանությունների, քաղաքական ու հասարակական դաշտի ջանքերը միասին վերցրած։ Սա օբյեկտիվորեն է այդպես։ Նրանց պաշտող մարդիկ հասարակական ամբողջովին տարբեր, նույնիսկ միմյանց հակադիր շերտեր են, բայց նրանք բոլորը միավորվեցին Հայոց Ցեղասպանության փաստի շուրջ։
Հայ մեծահարուստները, որոնք քիչ չեն աշխարհում, Հայաստանի փիառի համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, իսկապես պետք է միլիոնավոր դոլարներ ծախսեին, որպեսզի Հռոմի պապի, System of a down-ի և Քարդաշյանի քայլերի 1 տոկոսի արդյունքին հավակնեին հասնել»։