18/04/2015 16:35
Մարտի 19-ին Արցախում վիրավորված Գոռին առաջիկա օրերին կտեղափոխեն պալատ
Մարտի 19-ին Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիրավորված զինվոր Գոռ Դարմանյանն առաջիկա օրերին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Գոռի վիճակն արդեն կարող ենք գնահատել բավարար»,- ասաց գնդապետը:
Ինչ վերաբերում է մարտի 19-ին վիրավորված մյուս երկու զինծառայողներ Սարգիս Գաբրիելյանին և Էդգար Մարտիրոսյանին, Արամ Ասատուրյանի խոսքով՝ նրանց վիճակը ևս բավարար է:
«Զինծառայողներն արդեն պալատում են»:
Հիշեցնենք, որ դիվերսիայից հետո Գոռ Դարմանյանին տեղափոխվել էին Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ բժիշկները մի քանի օր պայքարեցին զինվորի կյանքի համար: Վիճակի համեմատաբար կայունացումից հետո Գոռը տեղափոխվեց Երևան: