18/04/2015 09:56
ՀԷՑ-ի գործունեության և ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ կասկածներ կան
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել ՀԷՑ-ի գործունեության և ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ:
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, վերջին շրջանում «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը հատուկ աշխատակիցներ է գործուղում ՀԷՑ, որտեղ նրանք նշանակվում են այնպիսի պաշտոնների, որ կարողանան վերահսկել ընկերության ֆինանսական ամբողջ անցուդարձը: Նման կասկածների համար հիմքերը ավելի քան բավարար են: Խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը անընդմեջ պարտքեր է կուտակում չնայած այն հանգամանքին, որ երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում էլէներգիան Հայաստանում արդեն թանկացել է ընդհանուր առմամբ 40 տոկոսով, սակայն դա ոչ միայն չի հանգեցրել ՀԷՑ-ի եկամուտների աճին, այլ ընդհակառակը ՀԷՑ-ը հայտնվել է սնանկացման եզրին: