18/04/2015 10:33
Իսպանիայի առաջնությունում ամենաարդյունավետը «Ռեալի» պաշտպանությունն է
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ամենահարձակվողական պաշտպանությունն ունի Մադրիդի «Ռեալը»:
«Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ընթացիկ առաջնությունում թիմի պաշտպանները 14 գոլային փոխանցում են կատարել. աչքի են ընկել Մարսելոն, Արբելոան, Կարվախալը և Պեպեն: Մարսելոն կատարել է 5 գոլային փոխանցում, Արբելոան` 4, Կարվախալը` 3, Պեպեն` 2:
Ուշագրավ է, որ Մարսելոն 5 գոլային փոխանցումներից 4-ը կատարել է տնային խաղերի ժամանակ, իսկ ահա Կարվախալն ավելի արդյունավետ է արտագնա խաղերում` 3 գոլային փոխանցում:
Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականում «Բարսելոնայի» պաշտպաններն են` 9 գոլային փոխանցում, իսկ «Ատլետիկոյի» և «Վալենսիայի» պաշտպանները կատարել են 7-ական գոլային փոխանցում: