18/04/2015 14:53
Ռոնալդինյոն կարիերան ավարտելու մտադրություն չունի
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, ով այժմ հանդես է գալիս մեքսիկական «Կերետարոյում», հայտարարել է, որ կարիերան ավարտելու մտադրություն դեռևս չունի:
«Ցանկանում եմ ընդգծել, որ կարիերաս ավարտելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությայնը: Այժմ անքան երջանիկ եմ, որ նման բանի մասին չեմ մտածում: Չգիտեմ` կշարունակեմ 5-6 տարի էլ խաղալ, թե ոչ, բայց դեռևս ամեն ինչ լավ է ընթանում: Ֆուտբոլից հեռանալու անհրաժեշտություն չկա»,- 35-ամյա բրազիլացու խոսքերը փոխանցում է «Goal.com»-ը: