18/04/2015 16:59
Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը հինգերորդն է
Թբիլիսիում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական մրցումը։
105 կգ քաշային տղամարդկանց պայքարին մասնակցում էր Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։
Մեր մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 181 կգ կշռող ծանրաձողը՝ անձնական քաշի պատճառով հայտնվելով չորրորդ հորիզոնականում, ապա հրեց 216 կգ և երկամարտի 397 կգ արդյունքով գրավեց հինգերորդ տեղը։
Եվրոպայի չեմպիոն դարձավ լեհ Բարտոլոմեյ Բոնկը երկամարտի 408 կգ արդյունքով, արծաթե մեդալը բաժին հասավ մոլդովացի Անդրիան Զբիրնեային (399 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ հորիզոնականում հայտնվեց կրկին Լեհաստանի ներկայացուցիչ Արկադիուշ Միխալսկին՝ բարձրացնելով նույն 399 կգ-ն։