18/04/2015 11:30
«Comedy club»-ը ապրիլի 24-ին չի հեռարձակվի. նրանք կլինեն Երևանում (Տեսանյութ)
«Այս տարի ևս ես կլինեմ Երևանում ՝ Comedy club-ի բոլոր մասնակիցների հետ միասին: Ու ոչ միայն նրանց, ովքեր բեմ են բարձրանում ու ում լավ ճանաչում է հանդիսատեսը, այլ նաև նրանք կլինեն Երևանում, ովքեր աշխատում են հաղորդման վրա՝ սցենարիստներ, պրոդուսերներ և այլն: Ի դեպ, TНТ-ի գործադիր տնօրեն Իգոր Միշինն էլ կլինի Երևանում ու կմասնակցի ոգեկոչման արարողությանը, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան»,- հայտարարել է «Comedy Club» ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը:
Հայազգի հումորիստը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 24-ին «Comedy club»-ը եթեր դուրս չի գա, դրա փոխարեն ТНТ-ի եթերում կհեռարձակվի 10 րոպեանոց մի ֆիլմ, որի պատրաստմանը մասնակցել են բոլոր աստղերը ՝ ի հիշատակ 1.5 մլն հայերի, ովքեր Հայոց Ցեղասպանության զոհն են դարձել:
Մանրամասները՝ տեսանյութում: