18/04/2015 15:45
2015-ի մարտն ամենատաքն էր վերջին 136 տարում
1880թ-ից սկսած այս տարի մարտ ամսին երկրագնդում միջին ջերմաստիճանը միջինից բարձր ցուցանիշն է արձանագրել, ինչը նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին ասվում է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային դեպարտամենտի զեկույցում, որին հղում է անում «Ուտրո.ռու»-ն:
Այսպիսով, նախկին ռեկորդը, որը սահմանվել էր 2010թ-ին, գերազանցվել է 0.5 աստիճանով. այս մարտ ամսին երկրագնդի վրա միջին ջերմաստիճանը կազմել է 13.6 աստիճան, ինչը 1.5 աստիճանով ավելին է, քան եղել է 20-րդ դարում: