18/04/2015 09:22
Ալավերդցիները «Շանթ» հեռուստաընկերությունից պահանջում են տարբերակել գռեհկությունն ու հումորը
«Շանթ» հեռուստաընկերությամբ սկսել է եթեր հեռարձակվել «Խոպանի տեսություն» սերիալը, որն առաջացրել է բազմաթիվ ալավերդցիների զայրույթն ու դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, քանի որ այնտեղ ներկայացված է մարզից Երևան եկած ալավերդցի ուսանողի կերպարը, որը ծաղրանքի առարկա է դարձնում ալավերդցիներին։
«Որպես ալավերդցի՝ «Շանթ» հեռուստաընկերությունից պահանջում եմ ներողություն խնդրել և այդ սերիալում այլևս չօգտագործել «Ալավերդի» բառն ու այսուհետ ներկայացնել հավաքական կերպար և դա անել առավելագույնս զգույշ և ուշադիր»,- «Ժամանակի» հետ զրույցում ասել է լրագրող Արեն Մկրտչյանը՝ հավելելով, որ «Շանթ» հեռուստաընկերության սերիալների մեծ երկրպագու չէ, որպես մտահոգ ալավերդցի՝ դիտել է 2 սերիա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: