18/04/2015 11:57
Է. Շարմազանով. Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ նախագահի որոշումն արդարացված էր
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: ՀՀ-ն ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ լրագրողների մեկի հարցին, թե ԱԺ փոխնախագահն ինչպես է գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. «ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով: Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ նախագահի որոշումն արդարացված էր, և պատահական չէր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին:
Միությանն անդամակցելով` Հայաստանի Հանրապետությունը դարձավ շուրջ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Կցանկանայի կարևորել նաև էժան էներգակիրների հասանելիությունը, ինչը Հայաստանի համար հեռանկարային նշանակություն ունի: Հայաստանի Հանրապետությունը սահմանին գազը ստանում է 189 ԱՄՆ դոլարով, իսկ նավթամթերքը ներկրում է 30 տոկոս ազատված մաքսատուրքով»,-մասնավորապես ասել է Էդուարդ Շարմազանովը: