20/04/2015 12:52
Բողոքի ակցիա է իրականացվել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մոտ (Տեսանյութ)
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի Նահատակի ձոր աղետալի պոչամբարի և գիշերային ժամերին իրականացվող թունավոր նյութերի արտանետումների մասին բազմաթիվ բարձրաձայնումներից հետո Civil Voice հասարակական կազմակերպությունը նախօրեին իրականացրել է բողոքի ակցիա: Այս մասին հայտնում են Civil Voice ՀԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Civil Voice հասարակական կազմակերպության երկու տասնյակ կամավորներ բողոքի ակցիա են իրականացրել սկզբում Նահատակի ձոր պոչամբարի մերձակայքում, ապա՝ կոմբինատի դիմաց:
Ակցիայի մասնակիցները բարձրաձայնվող խնդիրների լուծման նպատակով կոմբինատի տնօրինության հետ հանդիպման նախաձեռնությամբ են հանդես եկել:
Ավելի մանրամասն՝ տեսնյութում: