20/04/2015 15:53
Սեյրան Օհանյանն ընդունել է ռուսական 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատարին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթել է ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրեց հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
Նույն օրը գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին ընդունել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: