20/04/2015 11:03
Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը
Քիչ անց կմեկնարկի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, հայկական պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում է: Օրակարգում Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարց չկա, սակայն թեմաները չեն կարող չանդրադառնալ նաև մեր երկրին:
Այդպես, քննարկվող թեմաներից գլխավորը լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը, քննարկվելու է «Իսլամական պետության» գործունեությունն ու դրա հետևանքով վրա հասած հումանիտար աղետը, նաև ընտանիքներից երեխաներին օրենսդրորեն հեռացնելու փորձը, որն արդեն տարածում է գտել եվրոպական մի շարք երկրներում: Նախատեսվում է, որ Վեհաժողովում ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը:
Հնարավոր է քննարկվի նաև ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների հարցը: