Է. Նալբանդյան. Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը մնում է հրամայական

20/04/2015 18:01

Է. Նալբանդյան. Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը մնում է հրամայական


«Politique Internationale»-ում լույս է տեսել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը:

Այն ներկայացնում ենք ստորև.  

«Շրջադարձային փոփոխությունների ժամանակակից աշխարհում միջազգային հանրությունը և առանձին պետություններ հաճախ չեն կարողանում լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք առաջին հայացքից թեև ոչ հրատապ են թվում, սակայն դրանց լուծմանը խիստ կարևոր նշանակություն է տրվում:

Ցեղասպանության կանխարգելումը նման խնդիրներից մեկն է: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատվություն է զգում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու հարցում: Մենք շարունակելու ենք գործադրել մեր առավելագույն ջանքերն այդ նպատակով:
Ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար: Ցեղասպանության կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի հետևողական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ մարդասիրական խնդիրը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկի:

Ոչ ոք չի կարող ապահով զգալ, քանի դեռ աշխարհի ինչ-որ վայրում մի ամբողջ էթնիկ խմբի բնաջնջման փորձեր են արվում: Պետք է նախապես ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ առաջին հերթին կանխելու ցեղասպան միջավայրի վերաճումը բռնության անդառնալի գործողությունների:

Հայոց ցեղասպանության մասին վկայություններ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում, մասնավորապես այնտեղ, որտեղ հայեր են ապրում: Հայ ժողովուրդն անցավ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած այդ ողբերգության սարսափների միջով: Փորձ արվեց միլիոնավոր հայերի զրկել ինչպես կյանքից, այնպես էլ՝ անցյալից` ավերելով հազարավոր մշակութային և կրոնական հուշարձաններ: Ցեղասպանությունից փրկվածները արտաքսվեցին դարեր շարունակ իրենց կողմից բնակեցված հողերից:

Հայոց ցեղասպանությանը ներհատուկ կողմերից մեկը Օսմանյան կայսրության կողմից գերտերությունների հանդեպ ուղղակի ստանձնած միջազգային պարտավորությունների առկայությունն էր. «առանց հետագա հապաղման իրագործելու հայաբնակ մարզերում տեղական կարիքներից բխող բարելավումներն ու բարեփոխումները և ապահովելու հայերի անվտանգությունը»[i], որն ամրագրվել էր 1878թ. Բեռլինի կոնֆերանսում: Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ շարունակական հալածանքների պայմաններում հայերի դրությունը բարելավելու փոխարեն՝ աշխարհն ականատես եղավ հայերի հալածանքներին և ջարդերին: Ցեղասպանությունից առաջ ամենալայնամասշտաբ կոտորածը տեղի ունեցավ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք՝ 1894-1896թթ., երբ շուրջ 300.000 հայեր սպանվեցին, ինչպես նաև 1909թ. երիտթուրքերի իրականացրած Ադանայի ջարդի ընթացքում, երբ շուրջ 30.000 հայեր կոտորվեցին:
Այն ժամանակ ոչ մի արդյունավետ միջոց չկիրառվեց՝ կոտորածներն իրականացնողներին արդարադատության առջև կանգնեցնելու համար: Անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց սարսափելի՝ շուրջ 1.5 միլիոն հայերի կոտորածին, ինչի իրականացումը քողարկելու նպատակով Առաջին համաշխարհային պատերազմը «հարմար առիթ» հանդիսացավ: Այսպիսով, Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց ավելի քան քառորդ դար և իր գագաթնակետին հասավ հայերի կողմից «Մեծ Եղեռն» կոչված աղետի ժամանակ:

Առաջին անգամ մեծ տերությունները միասնական հայտարարությամբ կոտորածներին անդրադարձան 1915թ. մայիսի 24-ին, երբ Անտանտի տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, հատուկ հռչակագիր ընդունեցին, որով զգուշացնում էին հայերի նկատմամբ վայրագություններ իրականացնողներին, որ նրանք անհատական պատասխանատվություն կկրեն «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի իրագործած այս նոր հանցագործությունների համար»: Սա առաջին դեպքերից էր, երբ միջազգային մակարդակով օգտագործվեց «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը՝ հանգեցնելով վերջինիս հետագա լրամշակմանը՝ որպես ժամանակակից իրավական համակարգի անբաժան հասկացություն: 1929թ. Ուինսթոն Չերչիլը բնութագրեց հայերի կոտորածը՝ որպես «հոլոքոստ»՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»:

Ներկայումս թուրքական պաշտոնական պատմությունն իր ընկալումը ներկայացնում է որպես «արդար հիշողություն», որին պետք է համապատասխանեն մյուս ժողովուրդների հիշողությունները: Սա ոտնձգություն է ընդդեմ թե՛ հիշողության, թե՛ պատմության: Պատմության ուսումնասիրությունը տուժում է, երբ հիշողությունն ընտրովի է ներկայացվում, երբ «հայկական ռասայի կազմակերպված սպանությունը» ներկայացվում է որպես վերապրածների ժառանգների երևակայական հիշողություն: Փաստացի, Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և, ընդհանուր առմամբ, մարդկության պատմության, ներառյալ՝ մահմեդական աշխարհի, հիշողության մի մասն է: Հայոց ցեղասպանության ամենավաղ հիշատակումներից մեկը պատկանում է մահմեդական ականատես Ֆայեզ Էլ-Ղոսեյնին, ով 1916թ. հրապարակեց «Կոտորածներ Հայաստանում» վերնագրով իր աշխատությունը: Մեքքայի շարիֆ Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմին այն ճանաչված իսլամական առաջնորդներից էր, ով դեմ էր հայերի բնաջնջմանը և իր ենթականերին կոչ էր անում պաշտպանել հայերին այնպես, ինչպես կպաշտպանեին իրենք իրենց և իրենց երեխաներին: 1919-1921թթ. այնպիսի թուրք հասարակական գործիչներ, ինչպիսիք էին՝ Րեֆի Ջևաթը, Ահմեդ Րեֆիք Ալթընայը և շատ ուրիշներ, անդրադարձան հայերի լայնածավալ կոտորածներին: Մուսուլման բազմաթիվ պատմաբաններ հայերի կոտորածը բնութագրում են որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Բրենսը օգտագործել է «Արմենոցիդ» եզրույթը՝ բնութագրելով այն որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»:

Արաբ հեղինակներ Ֆուադ Հասան Հաֆիզը, Սամիր Արբաշը և ուրիշներ բնութագրել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես «20-րդ դարի մարդկության պատմության արյունալի էջ»:

Հայոց ցեղասպանության անվերապահ դատապարտման և հետևանքների վերացման բացակայությունը դրդեց երիտասարդ լեզվաբան Ռաֆայել Լեմկինին՝ 1921թ. հարցնելու իր դասախոսից, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվել հայոց ողբերգությունն իրագործողների պարագլուխները: Դասախոսն այս հարցին պատասխանեց, որ չկա որևէ օրենք, որով նրանց կարելի լինի հանձնել արդարադատությանը: Հետագայում Լեմկինը որոշեց մասնագիտանալ միջազգային իրավունքի մեջ՝ իր կյանքը նվիրելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրությանը, ինչը, ի թիվս այլոց, ճանապարհ հարթեց 1948թ. Կոնվենցիայի ընդունման համար: Լեմկինը նշում էր, որ նա «ցեղասպանություն» եզրույթը սահմանել է՝ նկատի ունենալով նաև հայերի նկատմամբ իրագործված զանգվածային բնաջնջումը: Շոան էր, որ դրդեց միջազգային հանրությանը՝ կոդիֆիկացնելու ցեղասպանության հանցագործությունը՝ 1948թ. ընդունված Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի միջոցով: Հետագա յոթ տասնամյակները ցույց տվեցին, որ միայն բարի կամքը բավարար չէ՝ նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը բացառելու համար:

20-րդ դարի ցեղասպանությունների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ցեղասպանություն իրականացնողները տարբեր աշխարհագրական տարածքներում և տարբեր պատմական ժամանակաշրջաններում «բավական հմտացել էին» իրենց մարդասպան նախորդների մարտավարությունները յուրացնելու և նրանցից սովորելու գործում: Երիտթուրքերի՝ Միություն և առաջադիմություն կոմիտեն Թուրքիայում, Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը Գերմանիայում, Հուտուների՝ Հանուն ժողովրդավարության ազգային հեղափոխական շարժումը Ռուանդայում, բոլորն օգտագործում էին հատուկ ռազմականացված կազմակերպությունները՝ որպես զանգվածային սպանությունների հիմնական իրականացնողներ: Դրանք էին Թեշքիլաթ Մահսուսեն, Շուցշտաֆելը, Ինտերեհամվեն: Մարդկության դեմ իրականացված այս և այլ հանցագործությունները մի շարք նմանություններ ունեն: Դրանցից են զոհերի հալածանքները, նրանց ունեցվածքի բռնագրավումը, կոտորածների իրականացման ձևերը: Էթնիկ, կրոնական փոքրամասնությունների և այլ խմբերի նկատմամբ բռնաճնշումները ու նրանց մշակութային ժառանգության ոչնչացումը, անհանդուրժողականությունը և դեմոնացումը, սահմանափակ էթնիկ զտումները կարող են հանգեցնել ցեղասպան մթնոլորտի ի հայտ գալուն, ուստի պահանջում են միջազգային հանրության կողմից անհապաղ, անվերապահ և համատեղ կանխարգելիչ ջանքեր:

Մի վայրում ցեղասպանության կանխարգելման ձախողումը պարարտ հող է նախապատրաստում այլ վայրերում դրա կրկնության համար: Այս համատեքստում շատերն են հղում կատարում Հիտլերի` 1939թ. օգոստոսյան արտահայտությանը, երբ նա հռետորական հարց տվեց. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»:

Ցեղասպանություններն ի հայտ չեն գալիս համաձայն մեկ ընդհանուր մոդելի: Ուստի կանխարգելիչ մեխանիզմներ մշակելու նպատակով մենք պետք է հստակ պատկերացում ունենանք՝ ցեղասպանությունների պատմության, նրանց պատճառների, իրագործման մեթոդների և հետագա զարգացումների վերաբերյալ: Միաժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք՝ դասեր քաղելու նախկին սխալներից և դիմագրավելու նոր մարտահրավերներին:

Ժամանակակից հիմնարար փաստաթղթերից մեկը, որն ընդգրկում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնական միջոցները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2013թ. մարտի 22-ի Հայաստանի նախաձեռնած բանաձևն է, որը համահեղինակվել է 62 երկրի կողմից: Այն նախատեսում է ցեղասպանության կանխարգելման համար անհրաժեշտ միջազգային միջոցառումների` ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների ձեռնարկում, մասնավորապես՝ վաղ նախազգուշացում, մարդու իրավունքների պաշտպանություն և հանրային իրազեկվածության բարձրացում: Այս հենասյուները ներառում են մի շարք բաղկացուցիչ տարրեր:
Առաջին. բանաձևը նախատեսում է, որ միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ բացահայտի ցեղասպանության վտանգը, որպեսզի արագ արձագանքի, քանի դեռ շատ ուշ չէ: Սովորաբար, ցեղասպանություն իրագործողները ձգտում են հնարավորինս երկար ժամանակ թաքցնել իրենց մտադրությունները: Այդուհանդերձ, նրանց համար բավական բարդ է նման ծանր հանցագործության նախապատրաստումը երկար ժամանակ թաքցնել: Հետևաբար, միջազգային հանրությունը և, մասնավորապես, միջազգային կազմակերպությունները պետք է բացահայտեն ցեղասպան մթնոլորտի ակունքները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը, և արդյունավետորեն գործեն՝ կանխարգելման նպատակով:
Վերջին տասնամյակի ընթացքում թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, թե՛ տարածաշրջանային մարմինները, ինչպես նաև՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող որոշ հասարակական կազմակերպություններ, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման և գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորինը՝ երաշխավորելու, որ այս առաջընթացը շարունակվի նաև առաջիկա տարիների ընթացքում: Վաղ հայտնաբերումը և նախազգուշացումն ինքնին արդյունավետ չեն լինի, քանի դեռ նրանց չեն հետևում զսպման և պաշտպանության հստակ մեխանիզմներ:

Երկրորդ. ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների համակարգի մի մասն է կազմում: Վերջինս հասարակության մեջ ցեղասպան մթնոլորտի առաջացման հնարավորությունը բացառելու հիմնական և ամենաարդյունավետ միջոցն է: Կայացած իրավական ավանդույթները և բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի հանցագործությունների դեմ պաշտպանության ամենակարևոր գոտում: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այնպիսի հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, համերաշխության և խաղաղության վրա: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքների պաշտպանության ամուր սովորույթներ ունեցող հասարակության մեջ ցեղասպանությունը մեռելածին է, և հակառակը՝ այնտեղ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը տապալվում է, տեղի է ունենում ցեղասպանություն:

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու ցեղասպանության կանխարգելումն իրար կապող շղթան էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների պաշտպանությունն է: Հիմնականում ցեղասպանություն իրականացնողների գլխավոր նպատակն է էթնիկ փոքրամասնության բնաջնջումը: Նման հանցագործության պատճառ կարող է լինել ցանկությունը՝ կանխելու փոքրամասնություն կազմող խմբի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրականացումը: Այսպիսի զարգացումների հավանականությունը բացառելու նպատակով միջազգային հանրությունը պետք է օժանդակություն ցուցաբերի հատկապես բազմաէթնիկ բնակչություն ունեցող պետություններին՝ մարդու իրավունքների և, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Ավելին, այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, միջազգային հանրությունը պետք է աջակցի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խաղաղ իրագործմանը: Ինչպես նշում է անկախ փորձագետ Ալֆրեդ-Մորիս դե Զայասը վերջերս ՄԱԿ-ի համար պատրաստված զեկույցում` ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության ակունք ընկալելու փոխարեն ավելի ճիշտ է զինված հակամարտությունը դիտել որպես ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետևանք:

Վերջապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևում տեղ գտած նպատակների երրորդ հենասյունը կրթության և հիշատակման միջոցով հանրային իրազեկվածության բարձրացումն է: Սերունդները պետք է հստակ գիտելիքներ ունենան նախկինում տեղի ունեցած ողբերգությունների, նախկինում իրականացված ցեղասպանությունների պատմության վերաբերյալ: Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը և դատապարտումը ապագայում նրանց կրկին ի հայտ գալը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից են: Սա, մասնավորապես, կարևոր պայման է ցեղասպանությանն անմիջապես առերեսված ժողովուրդների միջև արդյունավետ հաշտեցման հնարավորության համար: Ժողովուրդների հիշելու իրավունքը, նրանց իրավունքը նախկինում տեղի ունեցած ողբերգությունների պատմության իմացության նկատմամբ՝ կրթության և հիշատակման միջոցով, առանցքային նշանակություն ունեն ցեղասպանության կանխարգելման և դատապարտման ճանապարհին:

Ցեղասպանագետները ցեղասպանության ժխտումն ընկալում են որպես ցեղասպանության փուլերից մեկը: «Genocide Watch»-ի դասակարգման համաձայն՝ ժխտումը դասակարգվում է որպես վերջին փուլ, որն իրականացվում է ցեղասպանության ընթացքում և շարունակվում է դրանից հետո: Այն դասվում է հետագա ցեղասպանությունների ամենաակնհայտ պատճառների շարքին, որովհետև ինչպես անպատժելիությունը, այնպես էլ՝ ժխտումը, ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված իրենց ջանքերում միջազգային հանրությունը՝ անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից, պետք է միասնական գործի՝ նախկինում իրագործված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման հարցերում` հատկապես հաշվի առնելով Վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիան: Ինչպես նշվում է վերոհիշյալ բանաձևի նախաբանում` ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է նրանց կրկնությունը և հիմնական խոչընդոտ է հանդիսանում ժողովուրդների միջև համագործակցության խորացմանը և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցմանը, իսկ նման հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է՝ դրանցից խուսափելու գործում: Ցեղասպանության հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլև՝ իրականացնողների ժառանգների համար: Այդ օրերին պետք է վերաբերվել ճանաչման և հաշտեցման ձգտումով: Իրական հաշտեցման հնարավոր չէ հասնել՝ անցյալը մոռանալով և երիտասարդ սերունդներին ժխտողական հեքիաթներով սնուցելով:

Ժամանակակից գլոբալացված աշխարհում ավելի ու ավելի անհնար է դառնում պետության համար սեփական հասարակությունից նախկին ողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստերի թաքցնումը: Հետևաբար, ժխտման և փաստերի աղավաղման քաղաքականության շարունակումը պարզապես ավելացնում է անդունդը կառավարության և հասարակության միջև այնպիսի պետության մեջ, որը կամ որի նախնիները իրականացրել են ցեղասպանություն:

Քաղաքակիրթ աշխարհը պետք է վճռականորեն մերժի խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ատելության հրահրման, ռասիզմի և անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից մեկը զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների հավասարեցման փորձերն են: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում այս նոր «փափուկ ժխտման» մարտավարությանը:

Սրանք են այն հիմնական միջոցները, որոնք նախատեսված են ցեղասպանության կրկնությունը կանխելու համար: Սակայն ինչպիսի միջոց էլ որ ձեռնարկվի, մենք չենք կարող ակնկալել դրական արդյունքներ, քանի դեռ չկա հստակ գիտակցում այն բանի, թե որքան կարևոր է կանխել ցեղասպանության որևէ դրսևորում, և անհրաժեշտության դեպքում իրականացնել գործնական քայլեր՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով: Ձեռնարկվելիք ջանքերը հաջողությամբ կպսակվեն, եթե մենք պահպանենք, կատարելագործենք և կիրառենք կանխարգելման համար բոլոր միջոցները: Ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին և դրանց ժխտման նոր մարտավարություններին՝ կարող ենք արձանագրել, որ, ինչպես ուղիղ հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական»:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը