20/04/2015 20:05
Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման հետ առնչված արարողությունների ժամանակացույց
Ապրիլի 22-ին` ժամը 21:30-ին, Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ հայ հոգևորականության ու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունների, տեղի կունենա Հսկման արարողություն:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համաիկարգից՝ նշելով, որ արարողությանը մասնակցել ցանկացողները կարող են օգտվել Երևանի քաղաքապետարանի կողմից այս նպատակով հատկացված ավտոբուսներից, որոնք «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից ժամը 19:00-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածին կսկեն փոխադրել ժողովրդին:
Ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ:
Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին,տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Արարողությանը մասնակցել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսները կշարժվեն Երևանի Բրազիլիայի հրապարակից` ժամը 14:00-ից սկսյալ: