20/04/2015 17:31
Շախմատ. Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հետ
Չինաստանում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 20-ին կայացան 2-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի թիմը հանդիպել էր Ռուսաստանի հետ, որն օլիմպիական գործող չեմպիոնն է:
Լիլիթ Գալոյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, Սուսաննա Գաբոյանը պարտվեց, իսկ Էլինա Դանիելյանը կարողացավ փրկել մեր թիմին: Այսպիսով, Հայաստան - Ռուսաստան դիմակայությունն ավարտվեց 2:2 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստուհիները պարտվել էին չինուհիներին: