20/04/2015 13:00
Փոխարտգործնախարար. Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային համաժողովը կունենա մոտ 600 մասնակից
Միջկառավարական և միջխորհրդարանական կառույցներում Հայաստանը միշտ կարևորում է Ցեղասպանությունների կանխարգելման հարցը: Ապրիլի 22-ին Երևանում մեկնարկող Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային համաժողովը ուղղված է մեր արտաքին քաղաքականության այս առաջնահերթությունը ևս մեկ անգամ ընդգծելուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համաժողովի համակարգողներից, ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
«Համաժողովը շատ մասշտաբային է լինելու: Սպասվում է մոտ 600 մասնակից: Դրա բացումը կկատարվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Ակնկալվում են ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, արտգործնախարարի ելույթներ»,- ասաց Կարեն Նազարյանը:
Նրա խոսքով` համաժողովի բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման բոլոր միջոցառումներին: