20/04/2015 10:32
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում 8 մեդալ նվաճեցին
Սերբիայի Նովի-սադ քաղաքում ավարտվեց Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:
Մրցումների վերջին օրը մեր պատանիներից 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը արժանացավ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել Հարություն Սարգսյանը (պատանի. 52 կգ), Դանիել Գաբրիելյանը (պատանի, 60կգ), Արման Նիազյանը (երիտասարդ, 48կգ), արծաթե պարգևների էին արժանացել պատանիներից Դավիթ Նալբանդյանը (81 կգ), երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը (62 կգ) և Միշա Նազարյանը (82կգ), իսկ երիտասարդների առաջնության 90 կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:
Այսպիսով, մեր մարզիկները հայրենիք կվերադառնան 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ: