20/04/2015 16:59
Ազատամարտիկը հացադուլ է սկսել ՄԻՊ գրասենյակի մոտ
Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը նստացույց-հացադուլ է սկսել Հայաստանի Մարդու իրավունքների գրասենյակի դիմաց՝ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Նա այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտնեց լրագրողներին։
Խ. Ավետիսյանի խոսքով՝ ինքը ՄԻՊ գրասենյակի մոտ է անում հացադուլը, որ հիշեցնի Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու մասին:
«Քաղաքական պահանջ չենք ներկայացնում, միայն պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Հացադուլը տևելու է այնքան, մինչև քաղբանտարկյալները ազատ արձակվեն»,-ասաց նա
Խ. Ավետիսյանը ասաց, որ ինքը համաձայն չէ ՀԽ ծրագրի հետ, սակայն իր քայլը անում է 17 քաղբանտարկյալների համար՝ Շանթ Հարությունյանի և իր ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի ազատության համար:
Խ. Ավետիսյանը ասաց, որ վաղվանից հացադուլը կշարունակի տանը, իսկ ապրիլի 25-ին կվերադառնա ՄԻՊ գրասենյակի մոտ: