20/04/2015 10:21
ՀԽ. Քաղաքական բռնադատությունը չի կարող կասեցնել շարժման ընթացքը
«Հիմնադիր խորհրդարանը» հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելու պահանջ առաջ քաշելը թե՛ քաղաքական, և թե՛ իրավական առումով առնվազն անհեթեթություն է, քանի որ հանրահավաք անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով:
Ռեժիմի կողմից ցանկացած հակաօրինական քայլ և քաղաքական բռնադատություն չի կարող կասեցնել շարժման ընթացքը»: