20/04/2015 14:02
Վերաքննիչի որոշմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ որպես խափանման կմնա երկամսյա կալանքը։
Դատարանը քննում է նաև ՀԽ Գյումրու գրասենյակի համակարգող Արամ Հակոբյանի խափանման միջոց ընտրելու հետ կապված բողոքը, ով 500.000 դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։