20/04/2015 19:45
Երևանի մի շարք թաղամասերում և մարզերում կլինեն հոսանքնազրկումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ`
10:30 -13:30 Նալբանդյան փ. 110, Սայաթ-Նովա պող. 18 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
14:00 -16:30 Վերֆելի փ. 13-32, Սիսվանի փ. 1-64, Լուսինյանց փ. 32, 34 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
«Հյուսիս» մասնաճյուղ`
10:30 -13:30 Նորք Մարաշ համայնքի` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, հարող տարածքի սեփական տները, հանրային բաժանորդները,
14:00 -17:00 Նորք Մարաշ համայնքի` Գ. Հովսեփյան փողոցին հարող տարածքի սեփական տները, հանրային բաժանորդները,
Արմավիրի մարզի`
11:00 -17:00 Ակնալիճ գյուղը,
Արագածոտնի մարզի`
11:00 -17:00 Պարտիզակ գյուղը,
Կոտայքի մարզի`
12:00 -14:00 Կապուտան, Հատիս, Զովաշեն, Ջրաբեր գյուղերը, հարակից ավազահանքերը և «Թերմոպլեքս» ձեռնարկությունը,
Գեղարքունիքի մարզի`
10:00 -17:00 Վարդաձոր, Երանոս, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վերին Գետաշեն և Լիճք գյուղերը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: