20/04/2015 14:41
«Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը ցունամի է ստեղծել»
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը ցունամի է ստեղծել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նաև հավելեց, որ Թուրքիան հենց դրանից էր վախենում, բացի այդ ցունամին շարունակվելու է նաև առաջիկա օրերին Երևանում կայանալիք միջոցառումների ժամանակ. Հայաստան են ժամանելու մեծ թվով պատմաբաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ:
Կ. Մանոյանը շեշտեց, որ Թուրքիայի նախաձեռնած Գալիպոլլի 100-ամյակը նշելու միջոցառումն ավելի մեծացրեց միջազգային հանրության ուշադրությունը Հայոց Ցեղասպանության խնդրի վրա և այն, ինչը Թուրքիան ակնկալում էր՝ ստվերել Ցեղասպանության միջոցառումները` հակառակ արդյունքը տվեց: