20/04/2015 13:34
Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել
Բունդեսլիգայի 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Պադերբորնին»: Դորտմունդյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը նաև գոլային փոխանցում է կատարել, օգնելով հաջողության հասնել իր թիմակից Սինձի Կագավային: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Դորտմունդի «Բորուսիա» - «Պադերբորն» - 3:0
Գոլերը` Մխիթարյան 48 Օբամեյանգ 55 Կագավա 80