20/04/2015 18:06
Չեմպիոնների Լիգա. Քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների մրցավարները
Հայտնի է դարձել այն մրցավարների անունները, ովքեր կսպասարկեն Չեմպիոնների Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները:
Բարսելոնա - ՊՍԺ հանդիպումը կսպասարկի նորվեգացի Սվեյն Մոենը: Բավարիա - Պորտու խաղի մրցավար է նշանակվել անգլիացի Մարտին Ատկինսոնը:
Ռեալ - Ատլետիկո խաղը կսպասարկի գերմանացի Ֆելիքս Բրիխը: Մոնակո - Յուվենտուս հանդիպման մրցավար է նշանակվել շոտլանդացիմրցավարական Վիլիամ Քոլամը: