20/04/2015 11:55
Պատահար Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին
Ապրիլի 20-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել պատահար, կան տուժածնե և. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Ինչպես փոխանցում են ՏԿԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2109» ավտոմեքենան, որի վարորդ՝ 1988 թվականին ծնված Ռ. Գ.-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և ուղղված դիրքով կանգնել, այլ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: