20/04/2015 20:12
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սեֆիլյանին, Մանուկյանին ու Սաֆարյանին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Ժիրայր Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին երկու ամիս ժամկետով կալանքի տակ պահելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքները։ Այս մասին տեղեկացնում է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:
Նշվում է, որ Գարեգին Չուգասզյանի մասով բերված վերաքննիչ բողոքի քննությունը այս պահին դեռևս ընթանում է, իսկ Վարուժան Ավետիսյանի մասով վերաքննիչ բողոքը դատարանը կքննի երկու օրից։