21/04/2015 17:38
Nokia-ն վերադառնում է
Nokia ընկերությունը, որի բջջայինների ստորաբաժանումը 2014թ-ին վաճառվել էր Microsoft-ին, մտադիր է բջջային հեռախոսների շուկա վերադառնալ արդեն հաջորդ տարի: Այս մասին, հղում անելով աղբյուրներին, գրում է «Լենտա.ռու»-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ համաձայն Microsoft հետ գործարքի՝ մինչև 2016թ-ի վերջը արգելված է օգտագործել Nokia բրենդը հեռախոսների վրա: Միևնույն ժամանակ Microsoft-ն արդեն սկսել է հրաժարվել Nokia բրենդից Lumia սմարթֆոններում, թեև մինչև հիմա օգտագործում է այն հեռախոսների վրա: