21/04/2015 11:21
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի
Այսօր Աժ-ն արտահերթ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթը, որով աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային կազմակերպություններին կոչ է արվում պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտազկ Զաքարյանը: Նախագծինն են միացել նաև այլ պատգամավորները: