21/04/2015 09:42
Թոնի Մորոյան. Երևանը երիտասարդների համար շատ լավ, հրաշալի վայր է
«Լավագույն մասնագետներն են գնում։ Մենք ուզում ենք այդ իրավիճակը փոխել։ Ոմանք, իհարկե, պետք է գնան, ի՞նչ կարող ես անել։ Դա փախուստ չէ, բոլոր երկրներից էլ գնում են։ Մարդիկ պետք է գնան, բայց չեմ ուզում, որ շատ գնան։ Դրա համար պետք է ճիշտ ռազմավարություն իրականացնել, որ աշխատավարձերի բարձրացման պայմաններում դեռ մրցակցային լինենք։ Միաժամանակ շատերը նախընտրում են այստեղ մնալ, իսկ շատերն էլ մեկնել են, բայց ետ են վերադարձել։ Երևանը երիտասարդների համար շատ լավ, հրաշալի վայր է»,- «168 ժամի» թղթակցին ասել է «Viasphere International» ընկերության հիմնադիր-նախագահ, ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանը։
Ըստ նրա՝ վերադարձողների տոկոսը մեծ է. «Հայաստանը ձգողական հատկություն ունի, և մենք իրապես ազգասեր ժողովուրդ ենք։ Օրինակ 90-ական թվականներին ես բավական մարդկանց օգնել եմ, երբ գալիս էին Սիլիկոնային հովիտ։ ԱՄՆ-ի հայերն ինձ ասում էին՝ լավ չէ, Հայաստանը դատարկվում է, բայց դա իրականություն չէր, քանի որ այդ ժամանակ էլեկտրաէներգիա չկար, խավար էր, և այլն ու իրենք այն տեղ գործ գտան։ Իսկ այսօր իրենց 80 տոկոսն արդեն ետ է եկել, ոմանք եկել են, այստեղ գործ են հիմնել, ոմանք էլ այստեղ գործ են սկսել, ԱՄՆ գնում-գալիս են»։