21/04/2015 15:13
Հայոց ցեղաստանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ` Փարիզի Շատլե թատրոնում՝ ԱԿԲԱ բանկի աջակցությամբ
Փարիզի Շատլեի թատրոնում այսօր տեղի կունենա Oսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղաստանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համերգ: Համերգը կազմակերպվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ Մշակույթի նախարարություն աջակցությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո:
Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հիշատակը ոգեկոչելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտները կազմել են ժամանակավոր նվագախումբ, որն անվանել են «Համաշխարհային հայկական նվագախումբ». այն կղեկավարի աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Համերգի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործություններից, ինչպես նաև՝ Մոցարտի «Ռեքվիեմը»՝ «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» երգչախմբի ձայնակցությամբ:
Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի մարդկության հավաքական հիշողության մեջ ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի կանխվեն հետագա ցեղասպանությունները: Հաﬔրգը հավակնում է դառնալ համաեվրոպական և համաշխարհային համախմբման խորհրդանիշ, որը թույլ կտա պայքարել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ: