21/04/2015 09:35
Ցեղասպանության 100-ամայակը նաև մի սահմանագիծ է զոհի բարդույթից վերջնականապես ազատագրվելու համար. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ապրիլի 24-ից հետո գալու է ապրիլի 25-ը, և սգալու շուրջ համախմբվելուց հետո պետք է մտածել որևէ դրական գաղափարի մասին, որի շուրջ արժե համախմբել: Ավելին՝ եթե մենք աշխարհի հայերով համախմբվենք Հայաստանի քաղաքական ու խնդիրները լուծելու շուրջ, եթե դրանց վրա այդքան ուժ, եռանդ ռեսուրսներ ծախսենք, որքան ծախսում ենք Ցեղասպանության ճանաչման վրա, ապա գուցե այստեղ էլ նույնքան տպավորիչ հաջողության հասնենք, որքան մենք հասել ենք դժբախտ հիշողություններն արթնացնելու գործում:
Չեմ նսեմացնում հանուն պատմական ճշմարտության պայքարը՝ այն պետք է շարունակվի՝ քաղաքական, դիվանագիտական,« լոբբիստական մակարդակով: Բայց 100-ամյակը նաև մի սահմանագիծ է, երբ, իմ կարծիքով, պետք է վերջնականապես ազատագրվել զոհի բարդույթից, ինքնախոշտանգող մտքերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: