21/04/2015 17:03
Հրապարակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարին:
Բուլղարիայի մայրաքաղաք կմեկնեն հետևյալ ըմբիշները՝ Նարեկ Խաչատրյան (59 կգ), Ռաֆայել Ալեքսանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան, Կարապետ Չալյան, Վարշամ Բորանյան (բոլորը՝ 75 կգ), Հրաչ Հովհաննիսյան (80 կգ), Արթուր Շահինյան, Մաքսիմ Մանուկյան (երկուսն էլ՝ 85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ):
Լևոն Ջուլֆալակյանը նշել է, որ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մրցաշարը բաց է թողնում քթի վիրահատության պատճառով, իսկ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը՝ վնասվածքի: Վարշամ Բորանյանն էլ քաշ չգցելու համար այս անգամ ուժերը կփորձի 75 կգ քաշային կարգում: Մարզիչը տեղեկացրել է նաև, որ մայիսի 13-27-ը կայանալիք ծաղկաձորյան հավաքին մասնակցելու են նաև Բելառուսի, Լեհաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի 40-ից ավելի ըմբիշներ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: