21/04/2015 18:07
Մարմնամարզություն. Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ապրիլի 13-19-ը Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հարություն Մերդինյանը նժույգ-թափեր վարժությունում 15.333 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի:
Հայաստանը ներկայացնող հավաքականի մյուս անդամներից օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, Արթուր Թովմասյանը` 6-րդ: Բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը, Հուռի Գեբեշյանը՝ 19-րդը, Վիգեն Խաչատրյանը՝ 41-րդը, Արմեն Պետրոսյանը՝ 54-րդը:
Հայաստանը միավորների արդյունքով լավագույն տասնյակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը,- հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: