21/04/2015 12:23
Մոսկվայում ՀԱՊԿ-ի համատեղ միջոցառումների 2016-ի պլանի նախագծի քննարկմանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ ԳՇ խումբը
2015թ. ապրիլի 21-22-ը Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի նախագծի քննարկման խորհրդատվություններին կմասնակցի ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: