21/04/2015 09:28
ԲՀԿ-ն անաղմուկ փոխել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության իր փոխարինող անդամին
ԲՀԿ-ն փոխել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության իր փոխարինող անդամին: Մինչև վերջերս ԵԽԽՎ պատվիրակության կազմում հիմնական անդամ Նաիրա Զոհրաբյանից բացի ընդգրկված էր Վահե Հովհաննիսյանը, հետո նրան փոխարինեց Տիգրան Ուրիխանյանը:
«Սակայն այն բանից հետո, երբ Ուրիխանյանը հայտարարեց ԲՀԿ-ից դուրս գալու և սեփական կուսակցությունը ստեղծելու մասին, ԵԽԽՎ կազմում որպես փոխարինող անդամ նշանակվեց այդ կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը: Նկատենք, որ այս անակումներն արվել են անաղմուկ, ընդ որում՝ ԲՀԿ-ն վերջերս հիմնականում «հենվում» է երկու երիտասարդների՝ Վահան Բաբայանի և Վահե Էնֆիաջյանի վրա»,- գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: