21/04/2015 14:30
Վարդան Զիլֆուղարյանն անվճար կբուժվի ԱՄՆ-ում. Դրամահավաքը դադարեցված է
Բարի լուր բոլոր նրանց համար, ով հետաքրքրված է կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի ճակատագրով: Վարդանի ընկերը Facebook-յան գրառման միջոցով տեղեկացրեց, որ ամերիկյան առաջատար կլինիկաներից մեկի հետ համաձայնություն է ձեռք բերվել Վարդանի անվճար բուժման վերաբերյալ, ինչի կապակցությամբ դադարեցվում է դրամահավաքը:
Վարդանի ցանկությամբ ապրիլի 29-ին նախատեսված բարեգործական համերգից ստացված հասույթը փոխանցվելու է փոքրիկ Անգելինա Միրզոյանի բուժման համար:
Հիշեցնենք, Վարդանը պայքարում է լեյկոզի դեմ և համոզված ենք, որ այդ պայքարում հաղթանակած հենց ինքը դուրս կգա: