Վարդան Պետրոսյանի գործ. Ակնհայտ է, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը փոփոխել է գրության իմաստը

21/04/2015 17:59

Վարդան Պետրոսյանի գործ. Ակնհայտ է, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը փոփոխել է գրության իմաստը


Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետև` Դատարան) թիվ ԿԴ1/0026/01/14 քրեական գործով 23.02.2015թ. մեղադրող, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա.Սարգսյանի և 02.03.2015թ. տուժողներ Արթուր, Հայկ, Տաթևիկ և Էմմա Հակոբյանների, տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և ԱննաԿարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալայանի ներկայացված վերաքննիչ բողոքների վերաբերյալ հետևյալ գրառումն է կատարել իր Facebook-յան էջում.

«Պաշտպանության կողմի դիրքորոշումը.

1. Սույն գործով առանցքային հարցը հանդիսացել է, թե որտեղ է տեղի ունեցել ավտովթարը` ճանապարհի երթևեկելի մասում, թե կողնակում: Եթե վթարը տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի մասում, ապա Վարդան Պետրոսյանը առաջադրված մեղադրանքում որևէ մեղք չունի:

2. Դատաքննության ժամանակ, վթարի տեղը որոշելու համար հիմք է ընդունվել քննիչ Հայկարամ Հակոբյանի կողմից դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրության մեջ նշված վթարի տեղը: Պաշտպանության կողմը պնդում է, որ դեպքի վայրի զննություն կատարելով վթարի տեղը որոշելն ա ն հ ն ա ր ի ն է: Նշված հանգամանքը սույն գործով հնարավոր է պարզել բացառապես համապատասխան փորձաքննության միջոցով, որը մինչ օրս չի կատարվել:

3. Պաշտպանության կողմը գնահատելով գործում եղած գրավոր ապացույցները և դրանք համադրելով դատաքննության ժամանակ վկաների ցուցմունքների հետ, պնդում է իր դիրքորոշումը, որ վթարի նախորդող պահին «ՎԱԶ-21213» մակնիշի 870 ՕԼ 64 հ/հ ավտոմեքենայի վարորդը բաց է թողել դեպի Աշտարակ տանող ճանապարհն, այնուհետև արգելակել է իր ավտոմեքենան և հետընթաց կատարելով փորձել է վերադառնալ դեպի Աշտարակ տանող ճանապարհի մուտքը: Սակայն, նկատելով Եղվարդ քաղաքի կողմից դեպի իր ուղղությամբ մոտեցող «ԲՄՎ-320» մակնիշի 04 ՍԼ 920 հ/հ ավտոմեքենան, արգելակելով և ղեկը դեպի աջ պտտելով, ավտոմեքենան դեպի կողնակ դուրս բերելու նպատակով` փորձել է խուսափել ավտովթարից, սակայն «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան, դեռևս գտնվելով շարժման մեջ բախվել է «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենային: «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նկատելով դեպի իր կողմ հետընթացով երթևեկող «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան, ևս դիմել է արգելակման և փորձել է ղեկը դեպի աջ շրջելով խուսափել վթարից, սակայն «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենային` ճանապարհի երթևեկելի մասում:

4. Պաշտպանության կողմը պնդում է, որ Դատարանը հիմք է ընդունել վթարի մասնակից միայն «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և նրա ավտոմեքենայի մեջ գտնվողների ցուցմունքները, իսկ «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարորդի ցուցմունքները ընդհանրապես չեն ստուգվել: Նման պայմաններում գործի քննությունը չի կատարվել բազմակողմանի և օբյեկտիվ, այլ քրեական գործով հետապնդվել է մեկ նպատակ` քրեական պատասխանատվության ենթարկել Վարդան Պետրոսյանին:

5. Պաշտպանության կողմը չի ցանկանում սույն գործի շրջանակում քննության առարկա դարձնել Դատարանի կողմից թույլ տրված խախտումները, քանի որ պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք դեռ չի ներկայացրել և դրանք մանրամասն կքննարկվեն վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո:

II Պաշտպանության կողմի առարկությունները դատախազ Արթուր Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ.

6. Դատախազ Արթուր Սարգսյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով խնդրել է. «Վարդան Պետրոսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2015թ. դատավճիռը մասնակիորեն` պատժաչափի մասով, բեկանել և փոփոխել` Վ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ավելի խիստ պատիժ»:

7. Դատախազ Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքի բովանդակությունից երևում է, որ խոսքը գնում է բացառապես ազատազրկման ձևով նշանակված պատժաչափի խստացման մասին, իսկ դատավճիռը մնացած` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման պատժաչափի մասով դատախազը բողոք չի ներկայացրել, հետևաբար դատախազի բողոքը կարող է քննարկվել միայն սույն կետում նշված հիմքերի սահմաններում:

8. Դատախազ Արթուր Սարգսյանն իր վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշումը: Պաշտպանության կողմը գտնում է, որ դատախազ Արթուր Սարգսյանի կողմից վկայակոչած որոշումը սույն գործով կիրառելի չէ, հետևյալ պատճառաբանությամբ.

9. Վերը նշված քրեական գործով առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Էդմոն Ասատրյանը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով: Միաժամանակ դատավճռով որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն Էդմոն Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

10. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ա.Սեփոյանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատախազ Ա.Սեփոյանի վերաքննիչ բողոքը մերժել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ դատախազ Ա.Սեփոյանը բերել է վճռաբեկ բողոք: ՀՀ Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ դատախազ Ա.Սեփոյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է և ամբաստանյալ Էդմոն Ասատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 28.03.2012թ. որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

11. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 28 նոյեմբերի 2012 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը` Էդմոն Ասատրյանի վերաբերյալ պատժի մասով բեկանվել և փոփոխվել է: Էդմոն Ասատրյանը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով, որն էլ մտել է օրինական ուժի մեջ:

12. Այսպիսով, դատախազ Արթուր Սարգսյանի վկայակոչած գործով Էդմոնդ Ասատրյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր. 242-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: Վերը նշված հոդվածի սանկցիան նախատեսում է պատիժ ազատազրկում` մինչև հիմգ տարի ժամկետով: Դատախազ Արթուր Սարգսյանի վկայակոչած գործով ՀՀ վճռաբեկ դատարանը բարձրացրել է հետևյալ իրավական հարցը. ստորադաս դատարաններն ամբաստանյալ Էդմոն Ասատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս հաշվի առե՞լ են արդյոք վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, թե ոչ: Վերը նշված գործով դատական ակտը փոփոխվել է միայն Էդմոն Ասատրյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով, իսկ պատժաչափի մասով ո՛չ ՀՀ վճռաբեկ դատարանը, ո՛չ հետագայում ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատական ակտը չեն փոփոխել:

13. Վարդան Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործով Դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և որոշել է, որ Վարդան Պետրոսյանը ամբողջությամբ պետք է կրի նշանակված պատիժը, հետևաբար դատախազ Արթուր Սարգսյանի կողմից վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշումը սույն գործի հետ որևէ կապ չունի:

14. Դատախազ Արթուր Սարգսյանն իր վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար վկայակոչել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2009թ. փետրվարի 19-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը: Պաշտպանության կողմը գտնում է, որ դատախազ Արթուր Սարգսյանի կողմից վկայակոչած վերը նշված որոշումը սույն գործի հետ որևէ աղերսներ չունի, հետևյալ պատճառաբանությամբ.

15. Դատախազ Արթուր Սարգսյանի կողմից վկայակոչած քրեական գորոծով Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2008թ. դատավճռով ամբաստանյալ Գարուշ Մադաթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 400.000 (չորս հարյուր հազար) դրամ տուգանքի:

16. Գարուշ Մադաթյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, բնակվելով Երևանի Արտաշիսյան փողոցի հա. 50/1 շենքի 6-րդ հարկի հա. 30 բնակարանում՝ ճանաչել և հարևանական նորմալ հարաբերությունների մեջ է գտնվել նույն շենքի 4-րդ հարկի հա. 18 բնակարանում միայնակ բնակվող Քրիստինե Կարապետյանի հետ։ 2008թ. ապրիլի 22-ին ժամը 02:30-ի սահմաններում, ամբաստանյալ Մադաթյանը միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում տուն վերադառնալիս, շուրջ 40 րոպե թակել է Քրիստինե Կարապետյանի բնակարանի մուտքի դուռը, սակայն վերջինս, դուռը չբացելով, զանգահարել է իր համակուրսեցի` ոստիկանության Կենտրոնի բաժնի տեղամասային տեսուչ, գործով վկա Էդուարդ Տիտիզյանին և տեղեկացրել կատարվածի մասին, որն էլ իր հերթին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խնդրել է ոստիկանության աշխատակիցներ ուղարկել հիշյալ հասցեով։ Ոստիկանության բաժնում ստացված ահազանգով դեպքի վայր են գնացել ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ-ի օպեր-լիազոր, տուժող Վահան Էվինյանը, պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Խաչատուր Թորոսյանը և հերթապահ մասի վարորդ-ոստիկան Գևորգ Եզակյանը։ Դեպքի վայրում Մադաթյանը չի ենթարկվել ծառայողական պարտականություններ կատարող իշխանության ներկայացուցչների օրինական պահանջներին, վեճի է բռնվել տուժող Վահան Էվինյանի հետ, որի ընթացքում հիշյալ շենքի 5-րդ հարկում, վերջինիս կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, գլխով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքին, մեջքին և մարմնի այլ մասերին, տուժող Էվինյանի առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։

17. Վերը նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ: ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2009թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է: Գարուշ Մադաթյանի վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հունիսի 17-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

18. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 30 հունիսի 2009թ. որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Գարուշ Մադաթյանի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 316 հոդ. 1-ին մասով Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի

17.06.2008թ. դատավճիռը պատժի մասով փոփոխվել է, նա մեղավոր ճանաչվել ՀՀ քր. օր-ի 316 հոդ. 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով: «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 19.06.2009թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Գարուշ Մադաթյանն ազատվել է պատիժ կրելուց, որն էլ մտել է օրինական ուժի մեջ:

19. Այսպիսով, դատախազ Արթուր Սարգսյանի կողմից վկայակոչած գործով Գարուշ Մադաթյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր. 316 հոդ. 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Վերը նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանը բարձրացրել է հետևյալ իրավական հարցը. ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի սանկցիայի շրջանակներում Գարուշ Մադաթյանի նկատմամբ առավել կամ նվազ խիստ պատժատեսակ և (կամ) պատժաչափ ընտրելիս հաշվի առնվել են արդյոք նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, բնույթը և սոցիալական նշանակությունը: Այդ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը խնդիրը տեսել է նրանում, որ ՀՀ քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածի սանկցիան այլընտրանքային է, այն հնարավորություն է տալիս դատարանին, ելնելով կոնկրետ հանցագործության հանրային վտանգավորության բնույթից և աստիճանից, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` ընտրելով հոդվածի սանկցիայով նախատեսված պատժատեսակներից որևէ մեկը` տուգանք, կալանք կամ ազատազրկում:

20. Վարդան Պետրոսյանը չի մեղադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, իրեն մեղսագրված հոդվածի սանկցիան այլընտրանքային չէ, հետևաբար դատախազ Արթուր Սարգսյանի կողմից վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի 2009թ. փետրվարի 19-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը սույն գործի հետ որևէ կապ չունի:

21. Դատախազ Արթուր Սարգսյանի հաջորդ փաստարկն այն է, մեջբերեմ ներկայացված վերաքննիչ բողոքից. « …նշանակված պատժաչափի մեջ կարծես (ընգծված է իմ կողմից) ներառված չեն նաև հանցագործության հետևանքով մեկ անձի առողջության ծանր, երեքին` միջին վնաս պատճառելու հանգամանքը»: Դատախազ Արթուր Սարգսյանը օգտագործելով «կարծես» եզրույթն, իր բողոքին ծանոթացող անձի մոտ տպավորություն է ստեղծում, որ նա էլ «կարծես» համոզված չէ իր կողմից ներկայացված հիմնավորմանը:

22. Դատախազ Արթուր Սարգսյանը հաջորդ հիմնավորմամբ «կարծես» ինքն է հերքում իր կողմից բարձրացված հարցադրումը, նշելով որ իր կողմից նշված հանգամանքները հանդիսանում են Վարդան Պետրոսյանին մեղսագրվող ՀՀ քր. օր. 242-րդ հոդվածի հատկանիշներ, իսկ համաձայն ՀՀ քր. օր. 63-րդ հոդվածի 4-րդ մասի. «Եթե սույն հոդվածի առաջին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք»:

23. Դատախազ Արթուր Սարգսյանի հաջորդ փաստարկն այն է, մեջբերեմ ներկայացված վերաքննիչ բողոքից. «ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով որպես պատիժ նախատեսված է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով: Պատժաչափը բնութագրվում է խստության աստիճանով` մեղմ, միջին և խիստ: Տվյալ պարագայում, համաչափ բաժանելով հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի տիրույթը, ստացվում է, որ 4-ից 6 տարին մեղմ պատիժ է, 6-ից 8 տարին` միջին, 8-ից 10 տարին` խիստ: Այդ կոնտեքստում էլ պարզվում է, որ դատարանն, արձանագրելով, որ ամբաստանյալը գործել է հանցավոր ինքնավստահությամբ, թույլ է տվել արարք, որի հետևանքով երկու անձ զոհվել են, մեկի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, երեքին միջին վնաս, չի զղջացել կատարած արարքի համար, ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է մեղմ պատիժ»:

24. Պաշտպանության կողմը պնդում է, որ դատախազ Արթուր Սարգսյանի կողմից ներկայացված «պատժաչափի խստության աստիճանի բնութագրում» ինստիտուտ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված չէ: Այսինքն, նման նորմ գոյություն չունի:

25. Պաշտպանության կողմը ցանկանում է արձանագրել նաև, որ դատախազ Արթուր Սարգսյանը, առաջ քաշելով իր տեսությունը «պատժաչափի խստության աստիճանի բնութագրման» վերաբերյալ, այնուամենայնիվ իր բողոքում չի նշում, թե ինչպիսի պատիժ` մեղմ, միջին, թե խիստ` պետք է սահմանվի Վարդան Պետրոսյանի նկատմամբ: Ավելին, դատախազ Արթուր Սարգսյանի կողմից ներկայացված փաստերով` հիմնավորվում են Դատարանի, այլ ոչ թե իր վերաքննիչ բողոքում ներկայացված հետևությունները:

26. Ըստ դատախազ Արթուր Սարգսյանի Դատարանը հաշվի չի առել, որ ամբաստանյալը գործել է հանցավոր ինքնավստահությամբ, մինչդեռ դատախազի կողմից նշված հանգամանքն` ինքնավստահությունը, դա անզգուշությամբ կատարված հանցանքի տեսակ է: Այսինք, այդ հանգամանքը հաշվի է առնվում արարքը որակելիս, այլ ոչ թե պատժաչափ նշանակելիս: Ինչ վերաբերում է նրան, որ Վարդան Պետրոսյանը թույլ է տվել արարք, որի հետևանքով երկու անձ զոհվել է, ապա այդ հանգամանքը ևս հաշվի է առնվում արարքը որակելիս, այլ ոչ թե պատժաչափ նշանակելիս:

27. Ըստ դատախազ Արթուր Սարգսյանի Դատարանը հաշվի չի առել, որ ամբաստանյալի գործողությունների հետևանքով մնացած տուժողները ևս ստացել են մարմնական վնասվածք: Պաշտպանության կողմը վերը հիմնավորել է, թե ինչու այդ հանգամանքը չի կարող դիտվել որպես ծանրացնող հանգամանք: Ինչ վերաբերվում է նրան, որ Վարդան Պետրոսյանը չի զղջացել, այսինքն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, ապա պաշտպանության կողմը ի սկզբանե ներկայացրել է, որ քննիչի մեղադրանքը հիմնված է հորինված փաստերի վրա, ուստի հնարավոր չէ մարդը մեղավոր ճանաչի մի բանի համար, որն տեղի չի կատարել:

28. Ըստ դատախազ Արթուր Սարգսյանի` «պատժաչափի խստության աստիճանի բնութագրման» վերաբերյալ տեսության դատարանի որոշակի հայեցողականությունը սահմանափակվում է խստության աստիճանը` մեղմ, միջին և խիստ ընտրելիս: Եթե դատախազ Արթուր Սարգսյանի առաջարկած կոնտեքստում դիտենք փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքում Վարդան Պետրոսյանի համար առաջարկվող պատժաչափը` 6 տարին, ապա ստացվում է, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջում է Վարդան Պետրոսյանին դատապարտել մեղմ պատժի: Եվ եթե շարժվենք դատախազ Արթուր Սարգսյանի տրամաբանությամբ, ապա Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքը պատժի մասով պետք է մերժվի, քանի որ վերջինս չի առաջարկում «խստության աստիճանի» փոփոխություն:

29. Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ դատախազ Արթուր Սարգսյանի ներկայացրած վերաքնննիչ բողոքը ամբողջությամբ պետք է մերժել:
III Պաշտպանության կողմի առարկությունները փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի մասով.

30. Փաստաբան Ռուբեն Բալոյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով խնդրել է.

1) «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/0026/01/14 քրեական գործով 2015թ. հունվարի 29-ին կայացրած դատավճիռը Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել և նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով:

2) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/0026/01/14 քրեական գործով 2015թ. հունվարի 29-ին կայացրած դատավճիռը Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժի մասով բեկանել և նրան տրանպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով:

3) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ1/0026/01/14 քրեական գործով 2015թ. հունվարի 29-ին կայացրած դատավճիռը հայցի մասով բեկանել, ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառած վնասի մասով ներկայացված հայցապահանջը»:

31. Փաստաբան Ռուբեն Բալոյանն իր վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար վկայակոչել է Գ.Մադաթյանի գործը (տես` ՀՀ վճռաբեկ դատարանի 2009թ. փետրվարի 19-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը): Պաշտպանության կողմը վերը անդրադարձել է սույն գործին և ներկայացրել է հիմնավորումները, թե ինչու այդ գործը կիրառելի չէ Վարդան Պետրոսյանի գործով:

32. Փաստաբան Ռուբեն Բալոյանն իր վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար նշել է, որ Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել, որ վթարի առաջացումը պայմանավորված է եղել ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանի կողմից ճանապարհի տվյալ հատվածում գերազանցող արագությամբ ընթանալով, հեռախոսով խոսելու հանգամանքով և որ վթարի նախորդող պահին Նիվա մակնիշի ավտոմեքենան գտնվել է հողածածկ գոտում և ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի համար որևէ խոչընդոտ կամ վտանգ չի առաջացրել (մեր կարծիքով բողոք բերողը նկատի ունի ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղսագրվող` կառավարման կորուստի առաջացումը):

33. Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերը նշված փաստարկները անհիմն են, քանի որ Դատարանն իր դատավճռի 36-րդ էջի 3-րդ պարբերության մեջ նշել է. «Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանը … գերազանցել է արագությունը և խոսելիս է եղել հեռախոսով, … որի հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը և պայմանավորել վթարի առաջացումը»: Այսինքն, Դատարանն իր դատավճռում նշել է, որ հաշվի է առել փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքում վերը նշված բոլոր հանգամքները, հետևաբար փաստաբան Ռուբեն Բալոյանի պնդումը, որ Դատարանը հաշվի չի առել իր կողմից նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:

34. Փաստաբան Ռուբեն Բալոյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը:

35. Դատարանն իր դատավճռի 36-րդ էջի 3-րդ պարբերության մեջ նշել է. «Դատարանն ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, պատժի տեսակը և չափն ընտրելիս հաշվի է առնում … հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը»: Այսինքն, Դատարանն իր դատավճռում իրականում նշել է, որ հաշվի է առել փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքում վերը նշված հանգամքը, հետևաբար փաստաբան Ռուբեն Բալոյանի պնդումը, որ Դատարանը հաշվի չի առել իր կողմից նշված հանգամանքը չի համապատասխանում իրականությանը:

36. Փաստաբան Ռուբեն Բալոյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ տուժողների առողջությանը պատճառվել է միջին ծանրության և ծանր վնասներ: Պաշտպանության կողմը վերը անդրադարձել է սույն փաստարկին և ներկայացրել է հիմնավորումները, թե ինչու Դատարանը վերը նշված հանգամանքը չէր կարող դիտել որպես ծանրացուցիչ հանգամանք:

37. Փաստաբան Ռուբեն Բալոյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանը հաշվի չի առել Վարդան Պետրոսյանի վարքագիծը հանցանքը կատարելուց հետո, մասնավորապես, որ Վարդան Պետրոսյանը ծանր վիրահատությունից 13 օր անց, այլ բաժանմունք տեղափոխվելու փոխարեն` անհետացել է, կորել է քննիչի տեսադաշտից, ինչը վկայում է այն մասին, որ վերջինս փորձ է արել թաքնվել վարույթ իրականացնող մարմնից և խուսափել պատասխանատվությունից: Ըստ փաստաբան Ռուբեն Բալոյանի Վարդան Պետրոսյանը նպատակ է հետապնդել փախուստով խուսափել հետագա պատասխանատվությունից: Փաստաբան Ռուբեն Բալոյանը իր վերաքննիչ բողոքում անդրադառձել է նաև Վարդան Պետրոսյանի քրոջը, մասնավորաես նա նշել է. «Անհապաղ միջոցառումների անհրաժեշտությունը պայմանավորված է եղել նաև Վարդան Պետրոսյանի քրոջ` Աշխեն Պետրոսյանի վարքածով, այն է` համաձայն գործում առկա տեղեկանքի ամբաստանյալի քույրը հրաժարվել է նախաքննական մարմնին տրամադրել տեղեկատվություն Վ.Պետրոսյանի գտնվելու վայրի մասին: … Վերը նշված փաստերը դատաքննությանը հիմնավորվել են, իսկ թե ինչու Դատարանը այդ փաստերին անդրադարձ չի կատարել և որևէ գնահատականի չի արժանացրել` անհասկանալի է»:

38. Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերը նշված փաստերը որևէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ Վարդան Պետրոսյանի պատիժը ծանրացնելուն, բացի այդ դրանք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ քրեական գործում առկա ապացույցներով, մասնավորապես` Վարդան Պետրոսյանի դատական նիստի ժամանակ տված ցուցմունքով, ինչպես նաև քրեական գործին կցված մի շարք տեղեկանքներով հիմնավորվել է, որ Վարդան Պետրոսյանը հիվանդանոցից դուրս գրման պահին գտնվել է վկայի կարգավիճակում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ պարտավորություն չի կրել քննիչին տեղեկացնելու իր կողմից հիվանդանոցից դուրս գրվելու մասին: Վարդան Պետրոսյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեղափոխվել է Աշխեն Պետրոսյանին պատկանող բնակարան, որի մասին Աշխեն Պետրոսյանը հայտնել է քննիչին, իսկ քննիչը այդ փաստը ընդունել է իր իսկ կողմից կազմած տեղեկանքում (փաստաբան Ռուբեն Բալոյանը իր վերաքննիչ բողոքում ճիշտ հակառակն է ներկայացրել, քան արձանագրված է այդ նույն տեղեկանքի մեջ): Քրեական գործում, որը ամբողջությամբ հետազոտվել է Դատարանի կողմից որևէ ապացույց գոյություն չունի, համաձայն որի Վարդան Պետրոսյանը փորձ է արել թաքնվել վարույթ իրականացնող մարմնից: Կարծում եմ, որ ավելի նպատակահարմար կլինի, որպեսզի Վարդան Պետրոսյանն անձամբ պատասխանի փաստաբան Ռուբեն Բալոյանի բողոքի այս հատվածին:

39. Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքի հաջորդ փաստարկն այն է, որ Վարդան Պետրոսյանին դատապարտելով հինգ տարի ազատազրկմանը, վերջինս չի ուղղվելու և չի վերադաստիրակվելու (տես` բողոքի 11-րդ էջի 4-րդ պարբերությունը): Այնուհետև, փաստաբան Ռուբեն Բալոյանը հետևություն է արել, որ եթե Վարդան Պետրոսյանին Դատարանը դատապարտեր ազատազրկամն վեց տարի ժամկետով, ապա այդ դեպքում Վարդան Պետրոսյանը կուղղվեր և կվերադաստիրակվեր:

40. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

41. ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունն, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

42. Վերը մեջբերված նորմերի բովանդակությունից ակնհայտ երևում է, որ օրենսդիրը օգտագործում է ոչ թե «վերադաստիրակվել», այլ «կանխել հանցագործությունները» սահմանումը: Այսինքն, փաստաբան Ռուբեն Բալոյանը ինքնուրույն է փոխել հոդվածի պահանջը: Պաշտպանության կողմը չի ցանկանում անդրադառնալ փաստաբան Ռուբեն Բալոյանի վերը նշված փաստարկին, քանի որ կարծում ենք, որ դատարանը չունի կարիքը հիմնավորման, որ Վարդան Պետրոսյանին «ուղղելու» կարիքն չկա:

43. Ըստ փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքի. « … տուժող կողմի համար անընդունելի է դատավճռով շարադրված հետևյալ դիրքորոշումը. «Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի արարքում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում հանցագործությամբ պատճառված գույքային և բարոյական վնասը կամովին հատուցելը կամ վերացնելը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված այլ գործողությունները և որ ամբաստանյալ Վ.Պետրոսյանը տուժող կողմին ցուցաբերել է 20.000 ԱՄՆ դոլար օգնություն և պատրաստակամություն է հայտնել տուժողներին կրկին ցուցաբերել նյութական օգնություն»:

44. Նույն վերաքննիչ բողոքում փաստաբան Ռուբեն Բալոյանը նշում է. « … ամբաստանյալի ձեռնարկած քայլերը, այն է` 20.000 ԱՄՆ դոլար վճարած լինելու հանգամանքը փորձելով մատուցել որպես հանցագործությամբ պատճառված ողջ վնասի հատուցում, ամբաստանյալը փորձ է արել խուսափել տուժող Տաթևիկ Հակոբյանի պատճառված վնասը հատուցելուց»:

45. Ըստ փաստաբան Ռուբեն Բալոյանի` Վարդան Պետրոսյանի կողմից տրամադրած գումարը` 20.000 ԱՄՆ դոլարը, տուժողները ծախսել են հողարկավորության ծախսերի վրա, և եթե տուժողները այդ գումարը ծախսել են հողարկավորության վրա, ապա դա չի նշանակում, որ Վարդան Պետրոսյանը հատուցել է տուժողների վնասը:

46. Պաշտպանության կողմը ևս մեկ անգամ ցանկանում է հաստատել, որ Վարդան Պետրոսյանը տրամադրել է տուժողներին 20.000 ԱՄՆ դոլար, որն ընդունել է տուժող կողմը, և Դատարանը դիտել է այն, որպես վնասի հատուցում: Նշված գումարը, թե ինչի վրա են ծախսել տուժողները` դա իրենց իրավունքն է և այդ փաստով չի կարող պայմանավորել Վարդան Պետրոսյանի վնասը չհատուցելու հանգամանքը:

47. Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքի համաձայն. « … քննարկելով ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի չափի հարցը, դատարանը պարտավոր էր հաշվի առնել նաև դատական պրակտիկան»: Փաստաբան Ռուբեն Բալոյանի փաստարկն իրավաբանական ռեալիզմի մեջ գոյություն ունենալ չի կարող, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ հոդվածի սանկցիան պատիժ է նախատեսում ազատազրկման տեսքով չորսից մինչև տասը տարի, հետևաբար դատական պրակտիկայում հաստատ կարելի է հանդիպել դեպքեր, երբ անձինք դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ հոդվածի չորսից մինչև տաս տարի ազատազրկման:

48. Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքում վկայակոչած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներում սպառիչ թվարկված են բոլոր այն հանգամանքները, որոնք դատարանը պետք է հաշվի առնի պատիժ և պատժաչափ նշանակելիս: Դատարանի կողմից պատիժ և պատժաչափ նշանակելիս դատական պրակտիկան հաշվի առնելու պահանջ վերը նշված հոդվածներում գոյություն չունի և չի էլ կարող ունենալ, որի մասին արդեն իսկ վերը նշեցի, հետևաբար դատարանը պատիժ նշանակելիս պետք ղեկավարվի օրենքով, այլ ոչ թե դատական պրակտիկայով:

49. Փաստաբան Ռուբեն Բալոյանը լրացուցիչ պատժի մասով իր բողոքում ներկայացրել է հետևյալ տեսակետը. «Գտնում եմ, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատիժը ևս համահունչ չէ վերջինիս կատարած արարքին և առաջ եկած հետևանքներին, այն է 2 մահ, 4 տուժող, ուստի և լրացուցիչ պատժի մասով ևս դատավճիռը ենթակա է փոփոխման»:

50. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Դատարանը Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել էր լրացուցիչ պատիժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով: Այսինքն, փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը փոփոխի առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված լրացուցիչ պատժի չափը` 2 (երկու) տարին և նշանակի ավելի խիստ պատժաչափ, սակայն որևէ հիմնավորում իր բողոքում չի ներկայացրել, սահմանափակվելով իր տեսակետով. «Գտնում եմ»:

51. Պաշտպանության կողմը հաշվի առնելով, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, ուստի այս մասով պաշռպանության կողմը ևս սահմանափակվում է հնչեցնելով իր տեսակետը. «Չենք գտնում, որ հիմքեր կան բավարարելու Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքը»:

52. Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքի վերջին փաստարկը վերաբերում է քաղաքացիական հայցին: Համաձայն ներկայացված վերաքննիչ բողոքի. «Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանից հօգուտ տուժող Տաթևիկ Հակոբյանի` որպես հանցագործության հետևանքով նրա առողջությանը պատճառված նյութական վնասի հատուցում պահանջի մասով հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ դատարանի հետևությունները հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-158-րդ հոդվածների պահանջներին և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության դատական պրակտիկայի մասին թիվ 100 որոշմանը»:

53. Փաստաբան Ռուբեն Բալոյանը վերաքննիչ բողոքում պահանջել է ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: Մինչդեռ, բացի վերը նշված գումարից Դատարանում փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած հայցի առարկան ընգրկել է նաև այլ պահանջներ, մասնավորապես` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանից որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն բռնագանձել հօգուտ տուժող Տաթևիկ Հակոբյանի` 250.000 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Արթուր Հակոբյանի` 1.000.000 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Հայկ Հակոբյանի` 250.000 ՀՀ դրամ, հօգուտ տուժող Էմմա Հակոբյանի` 250.000 ՀՀ դրամ, հօգուտ տուժողի իրավահաջորդ Ն. Հայրապետյանի` 400.000 ՀՀ դրամ, հօգուտ տուժողի իրավահաջորդ Ա. Կարապետյանի` 400.000 ՀՀ դրամ: Վերը նշված պահանջների վերաբերյալ փաստաբան Ռուբեն Բալոյանն իր վերաքննիչ բողոքում որևէ պահանջ չի ներկայացրել: Այսինքն, Դատարանի դատական ակտը հայցի մնացած մասով փաստաբան Ռուբեն Բալոյանը չի բողոքարկել, հետևաբար փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը` հայցի մասով պետք է քննվի միայն սույն կետում նշված սահմաններում:

54. Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բոքողը լուծելու համար ՀՀ քրեական վերաքննիչ դատարանին անհրաժեշտ է նախ պատասխանել հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը իրավասու է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը` հայցը առանց քննության թողնելու մասով և բավարարել առաջին ատյանի դատարանում ներկայացված հայցը:

55. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական (…) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Հետևաբար, ՀՀ վերաքննիչ դատարանը իրավասու է վերը նշված հարցով բավարարել փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքը միայն այն դեպքում, եթե նման իրավասությամբ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը օշտված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

56. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածը սպառիչ սահմանում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները, համաձայն որի.

«Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և այդ մասով հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը»:

57. Վերը նշված հոդվածի բառացի և տառացի մեկնաբանությունից ակնհայտորեն երևում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը չունի իրավասություն բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը քաղաքացիական հայցի մասով և բավարարել ներկայացված քաղաքացիական հայցը: Այսինք, եթե անգամ փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը` քաղաքացիական հայցի մասով հիմնավոր է, ապա ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը միևնույն է, չի կարող այն բավարարել, քանի որ չունի նման «ի ր ա վ ա ս ու թ յ ու ն»:

58. Փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքում քաղաքացիական հայցի մասով հարցը լուծելու համար հաջորդ իրավական հարցը այն է, թե ո՞վ պետք է հատուցի պատահարի արդյունքում պատճառված վնասը:

59. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար»:

60. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով»:

61. «Ավտոտրասպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն. «ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար չպետք է պակաս լինի՝ անձնական վնասների համար՝ 3 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի, և 9 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի»:

62. «Ավտոտրասպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ)» պայմանների 4.2.1-րդ կետի համաձայն. «Սույն պայմանագրով ապահովագրական գումարը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար կազմում է` անձնական վնասների համար՝ 3.300.000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ըստ յուրաքանչյուր տուժողի, 10.000.000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումար ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի»։

63. Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրվել է, որ յուրաքանչյուր պատահարի վերաբերյալ քննվող քրեական գործով, եթե առկա է ավտոտրասպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, ապա ապահովագրող ընկերությունը պատասխանատու է մեղադրյալի գործողությունների համար` տուժողին պատճառված վնասի համար մինչև 3.300.000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով: Այսինքն, ինչպես սույն, այնպես էլ այլ քրեական գործերով որպես տուժողի առողջությանը և գույքին պատճառված վնասի «առաջին» հատուցող պետք է հանդես գա ապահովագրական ընկերությունը, իսկ ամբաստանյալի պարտավորությունը ծագում է միայն այն դեպքում, երբ պատճառված վնասը գերազանցում է սույն կետում նշված գումարի չափը:

64. Վերը նշված իրավական հարցի պատասխանը ունենալով` անհրաժեշտ է նաև լուծել հետևյալ իրավական խնդիրը, թե արդյոք ապահովագրական ընկերությանը Դատարանը կարող էր ճանաչել պատասխանող: Պաշտպանության կողմի պատասխանն է` ո չ: Իսկ ինչ՞ու, հիմնավորեմ ստորև.

65. Դատարանն, իր դասական իմաստով վեճ լուծող մարմին է: Այսինքն, պետք է կողմերի միջև վեճ լինի, որպեսզի դատարանն այն լուծի, հակառակ դեպքում, դատարանն անելիք չունի: Սույն գործով հայցվորների և ապահովագրական ընկերության (այսինքն, այն իրավաբանական անձի, ով պատասխանատու է պատահարի մեջ մեղավոր անձի փոխարեն) միջև վեճ չկա, քանի որ «Ավտոտրասպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի և 22-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն քրեական գործով ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապահովագրական ընկերությունը կփոխատուցի տուժողներին պատճառված վնասը: Այսինքն, պատահարի դեպքում, եթե առկա է ավտոտրասպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, ՀՀ օրենսդրությամբ է ամրագրվել վնասի հատուցման հաջորդականությունը և չափերը, հետևաբար սույն գործով

Դատարանը տուժողների կողմից քաղաքացիական հայց ներկայացնելու պայմաններում պարտավոր էր այն թողնել առանց քննության, այսինքն, Դատարանը տուժողներին իրավունք է վերապահել ապահովագրական ընկերությունից ՀՀ օրենդրությամբ նախատեսված գումարը ստանալուց հետո և իրենց վնասները ամբողջությամբ չբավարարելու դեպքում պահանջ ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով պատահարի արդյունքում վնաս պատճառողի դեմ:

Ն. Բաղդասարյանի գրառման շարունակությունն՝ այստեղ:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:44 Գրողներն իրավական ուժով կպայքարեն՝ արդարության հասնելու համար Այսօր, 10:41 Արագածոտնում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Այսօր, 10:38 Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում Այսօր, 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/04/2024 16:16 Դատարանը կասեցրել է շենքի կառուցման թույլտվությունը, բայց կառուցապատողը իրականացնում է շինաշխատանքներ. «Օրրան» 15/04/2024 16:03 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում 15/04/2024 16:01 Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա 15/04/2024 15:56 Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին 15/04/2024 15:47 ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար 15/04/2024 15:42 «Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարևոր քայլ է». Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 15/04/2024 15:37 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ 15/04/2024 15:31 Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան 15/04/2024 15:27 ՊՆ մեքենայի՝ մահվան ելքով վթարը կապ չունի որևէ կրակոցի հետ, զինվորի կողմից մեքենան վարելը եղել է իրավաչափ 15/04/2024 15:23 Չենք բացառում համաձայնագրի խզումը․ պետք է լինի հետևանք, որ որոշ հաղորդավարներ սանձարձակ չլինեն. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները փակելու մասին 15/04/2024 15:16 Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան 15/04/2024 15:10 Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում 15/04/2024 14:58 Փոփոխություն տեղի չի ունեցել, միայն իշխող կուսակցության ու դրա հետ կապակցված խոշոր տնտեսվարողների անուններն է փոխված. Սաքունց 15/04/2024 14:48 Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց 15/04/2024 14:46 «Վանաձոր» ՔԿՀ-ում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար 15/04/2024 14:44 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին 15/04/2024 14:42 Այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների գնալու խնդիր չունի, իհարկե, չեն բացառվում լոկալ բնույթի գործողությունները. Աբրահամյան 15/04/2024 14:25 Ապրիլի 24-ին ընդառաջ՝ իշխանությունները փորձում են Թուրքիային ևս մեկ զիջում ի ցույց դնել՝ հրաժարվելով Ցեղասպանության գործընթացից 15/04/2024 14:21 Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը 15/04/2024 14:19 Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը 15/04/2024 14:16 Մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ և մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար (Տեսանյութ) 15/04/2024 14:13 Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ խոսնակ 15/04/2024 14:10 Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ) 15/04/2024 14:06 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր (News.am) 15/04/2024 14:03 Ակցիա․ «Փնտրվում է ՄԻՊ-ը». գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին. Լուսանկարներ 15/04/2024 13:57 «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:54 ՀՀ-ում գտնվող գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է դեսպանատանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 15/04/2024 13:49 Գևորգ Պապոյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ԵՄ հետ փոխհարաբերությունների խորացումը 15/04/2024 13:47 Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան 15/04/2024 13:45 «Մեծ ապագա ունի մեր համագործակցությունը նոր ասպարեզներում». տեղի է ունեցել Փաշինյան-Տոկաև հանդիպում (Տեսանյութ) 15/04/2024 13:44 Բնակչության մեծամասնությունը դեմ է իշխանության առաջ քաշած, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների տարբերակին. Պատգամավոր 15/04/2024 13:37 Դուք ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, էտ ի՞նչ եք ասում, նման բան չի կարող լինել. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:25 Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր 15/04/2024 13:24 Բանակին ծանր հարված հասցնելն այս հակապետական իշխանության ոչ եզակի դրսևորումներից է. Աբրահամյան 15/04/2024 13:17 «Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը». Նարեկ Մալյան 15/04/2024 13:15 Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ղեկավարները կապ են հաստատել ընտանիքների հետ 15/04/2024 13:08 Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, որը բարենպաստ է ՀՀ-ի համար, ստիպված ընդունում ենք ադրբեջանական մոտեցումը. սա է իշխանության խոստացած հեռանկարը (Տեսանյութ) 15/04/2024 13:02 Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքում քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք. Քոչարյան 15/04/2024 12:57 Կհորդորեմ իրականույթանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն․ դա մեղք է. ՔՊ պատգամավորը՝ Տավուշի թեմի առաջնորդին և հոգևոր դասին (Տեսանյութ) 15/04/2024 12:52 Արցախի ոստիկանության երկու պաշտոնյա կասկածվում են անձնական ունեցվածքի գողության մեջ 15/04/2024 12:49 Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն. Պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:45 Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ. Times 15/04/2024 12:41 Տուգանքի փողը ես եմ մուծելու. դուք պետք եք ֆիզիկապես. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին 15/04/2024 12:36 Ստով և կողծիքով ողողված տեքստերի մանիպուլյացիայի հատվածն ապահովեց Արթուր Խաչատրյանը, անգրագիտության հատվածը՝ Աննա Գրիգորյանը. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:30 «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 1 տարեկան անհայտ երեխա. նրա վիճակը գնահատվել է ծանր 15/04/2024 12:28 «Հետամուտ ենք լինելու դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը». տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը 15/04/2024 12:20 Ովքե՞ր են Ադրբեջանի և Թուրքիայի «հիբրիդային լոբբիստները» Հայաստանում․ Մարուքյանն անուններ է նշում (Տեսանյութ)