24/04/2015 10:30
Google-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին սև ժապավեն է կրում
Google որոնողական համակարգը սև ժապավեն է կրում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստորագրահավաք էր սկսվել, որով մարդիկ խնդրում էին Google ընկերությանը Ապրիլի 24-ին Ցեղասպանության վերաբերյալ «դուդլ» զետեղել որոնողական համակարգի առաջին էջում: Չնայած, որ Google-ը անարձագանք է թողել բազմաթիվ դիմումները, սակայն մեր տարածաշրջանի համար առաջին էջում զետեղել է սգո նշան սև ժապավենը: