24/04/2015 21:25
Բակո Սահակյանն ու Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները Ստեփանակերտում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Արցախի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը, նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Նրանք մասնակցել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատուն-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: