24/04/2015 23:36
Կանադան այսուհետ ապրիլի 24-ը կնշի որպես Հայոց Ցեղասպանության Հիշատակի օր
Քիչ առաջ Կանադայի խորհրդարանը միաձայն ընդունեց թիվ 587 բանաձևը, ըստ որի այսուհետև Ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակում է «Հայոց Ցեղասպանության Հիշատակի օր»: Այս մասին Կանադայից Aysor.am-ին հաղորդեց ՀԲԸՄ Կանադայի գործադիր վարչության անդամ Հակոբ Արսլանյանը:
Այս աշխատանքն արդյունքն է Հայկական Ցեղասպանության Կանադայի Կենտրոնական Մարմնի:
«Կանադան ևս մեկ անգամ վերահաստատեց իր իր հանձնառությունը միջազգային քաղաքական շրջանակներում՝ որպես ջատագով և պաշտպան մարդկային իրավունքների: Հանուն արդարության կատարված Կանադայի այս որոշումը շատ մեծ պատասխան է ուղղված Թուրքիային՝ նրա պետական ժխտողականության քաղաքականության»,- ասաց Հակոբ Ասլանյանը: