24/04/2015 15:37
Ղարաբաղյան պատերազմի վետերանները Ծիծեռնակաբերդի սյուները շրջապատեցին 100 մետր երկարություն ունեցող եռագույնով
Րոպեներ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը: Միությունը հատուկ մտածված միջոցառում իրականացրեց. Հուշահամաիր բերվեց միության 100 մոտրանոց եռագույնը, որով միության անդամները շրջապատեցին հուշահամալիրի 12 սյուները:
«Եռագույնը բերելուց հետո մենք հարյուր վայրկյան լռությամբ հարգեցինք նահատակների հիշատակը: Մենք ցանկանում ենք, որ վերջին անգամը լինի, որ մենք լռությամբ հարգենք մեր զոհերին: Հուսանք՝ ամբողջ աշխարհը կճանաչի և կխոսի դրա մասին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը:
«Մենք գիտենք, որ իրավունքը պայքարով են նվաճում, մենք անցել ենք դրա միջով: Այսօր մենք ցանկանում ենք, որ արդարությունը խաղաղության մեջ հաստատվի, բայց եթե կարիք լինի արդարությունը բերել պայքարով և պատերազմով, դրան էլ ենք պատրաստ: Մենք նահանջող չենք»,- ասաց Յ. Միքայելյանը:
Նրա խոսքերը կրկնեցին նաև միության մյուս անդամները: