24/04/2015 18:40
«Ակոսի» խմբագրատան մոտ թուրքերը ծաղկեպսակ են դրել և սպառնացել
Ապրիլի 24-ին թուրք ազգայնականները Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի խմբագրության առաջ սև ծաղկեպսակ են դրել։
Ինչպես տեղեկացնում է «Ակոսը», վաղ առավոտյան «Ազգայնական Թուրքիա» (MTP) կուսակցությունը և «Թուրանի օջախները» սև ծաղկեպսակ են թողել խմբագրության առաջ։
Իսկ «Թուրանի օջախների» Ստամբուլի մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում եղել է հետևյալ սպառնալիքը. «Մի գիշեր վայրկյանական կհայտնվենք «Ակոս» թերթում»։
Այս մասին հայտնել է նաև թուրքական Radikal-ը: